ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն առաջարկել է Ուկրաինային «ժամանակավորապես զիջել» տարածքները՝ արագ խաղաղության հասնելու համար, գրել է Tagesschau-ն։
«Մեզ հրադադարի գիծ է պետք, և, իհարկե, այն պետք է ընդգրկի բոլոր այն տարածքները, որոնք ներկայումս վերահսկում է Ռուսաստանը։ Բայց մենք տեսնում ենք, որ մոտ ապագայում դա այնքան էլ իրատեսական չէ» – ասել է նա։
Ստոլտենբերգի խոսքով՝ Ուկրաինան այդ նպատակով կարող է ժամանակավորապես հրաժարվել իր տարածքների մի մասից։
ՆԱՏՕ-ի նախկին ղեկավարը նաև ասել է, որ Կիևի համար կարևոր է անվտանգության երաշխիքներ ստանալը։ Նրա կարծիքով՝ դա կարող է լինել դաշինքին անդամակցելը, սակայն ուկրաինացիներին զինելու և աջակցելու այլ եղանակներ կան։
Նոյեմբերի վերջին Վոլոդիմիր Զելենսկին «Sky News»-ին տված հարցազրույցում ասել էր, որ կարող է համաձայնվել հրադադարի և որոշ տարածքների հրաժարմանը՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության դիմաց։
Բաց մի թողեք
Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են. Լուսանկար
Սանկտ Պետերբուրգում ձերբակալել են բանկոմատի պայթյունի մեջ կասկածվող թոշակառուին
Ուկրաինայի 8 – 10 հազար հայ է մասնակցում պատերազմին