«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ դատավոր Արշակ Վարդանյանի անակնկալ հրաժարականը նախապատմություն է ունեցել:
Դատական համակարգից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Արշակ Վարդանյանի հրաժարականին դեռ շատ գործընթացներ են հետեւելու, իսկ թե ինչ, դժվար չէ կանխատեսել:
Անակնկալ հրաժարականի պատճառը, ըստ մեզ հասած տեղեկությունների, շպիոնաժն է եղել: Լրտեսել են դատավոր Վարդանյանին,
ինչն էլ պատճառ է դարձել, որ Վարդանյանը դիմում գրի, ավարտի դատավորի կարիերան: Մեզ լուրեր հասան, որ Արշակ Վարդանյանի հրաժարականով ամեն ինչ չի ավարտվելու, դեռ շատ խմորումներ են սպասվում դատական համակարգում:
Նշենք, որ երեկ, Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա՝ դադարել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի լիազորությունները։
Հավելենք, որ Դատական օրենսգրքով Արշակ Վարդանյանի լիազորությունները դադարում են ե՛ւ Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում, ե՛ւ դատավորի»։






Բաց մի թողեք
Պոլիտեխնիկում մոռացել են ռեկտորի նոր մրցույթը հայտարարել, հոգաբարձուների խորհուրդ էլ չունեն․ Լուսանկար
600 միլիոն դրամ Հանրապետության հրապարակը զարդարելու համար
Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել 5-րդ ալիքին, որը կցուցադրվի