Փետրվարի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 14։00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 19-ամյա Արմեն Հարությունովը իր վարած Lexus մակնիշի 88 QQ 888 համարանիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայի 50/5 հասցեի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 18-ամյա Արթուր Առաքելյանը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Բաց մի թողեք
Վրաերթ Վաղարշյան փողոցում, կինը հիվանդանոցում մաhացել է
Արտակարգ իրավիճակ՝ Նոր Խարբերդում, «Վեոլիա ջուր»-ը մատակարարում է նեխած ու կասկածելի խմելու ջուր
Լեռնագոգ, Արգինա, Քարակերտ, Շենիկ, Դալարիկ գյուղերում ուժեղ կարկուտ է տեղացել. կան վնասներ