25/12/2024

Հովիկ Աղազարյանի հարցով «շոկային բացահայտումները դեռ առջևում են»

«Համացանցում տարածվում են լուրեր, թե Աղազարյանի կնոջ անժամանակ մահը ուղիղ կապ ունի իր ամուսնու դեմ իրականացվող ճնշումների հետ։ Ուստի, հաշվի առնելով համացանցում արագորեն տարածվող տեղեկատվությունը, Հովիկ Աղազարյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը հերքում տարածվող լուրերը.

«Իրավունք» օրաթերթը գրում է. «Կոչ եմ անում հարգել պատգամավորի ընտանիքում տեղի ունեցած դժբախտությունը եւ չանցնել բարոյականության սահմանները։ Աղազարյանի կնոջ անժամանակ մահը որեւէ կապ չունի նրա ամուսնու հետ կատարվող գործողությունների հետ։ Ցավոք, տիկնոջ մոտ դեռ երկու ամիս առաջ հայտնաբերվել էր ծանր հիվանդություն, եւ սրտի նախապես պլանավորված վիրահատությունից հետո տիկնոջ կյանքը այլեւս փրկել հնարավոր չեղավ։

Ցանկացած որեւէ տեսակի շահարկում իրականացնողներին կոչ եմ անում չանցնել բարոյականության սահմանները եւ հարգել պատգամավորի կնոջ ծանր կորստի վիշտը, որը աղերս չունի նրա ամուսնու հետ կատարվող իրադարձությունների հետ։
Իսկ պարոն Աղազարյանի հետ կատարվող ապօրինությունների մասին, վստահեցնում եմ, հասարակությունը դեռ շատ է շոկի գալու, երբ բացահայտվեն բոլոր մանրուքները: Թե ովքեր ու ինչ ճղճիմ եղանակով են փորձում կրակից շագանակ հանել: Շոկային բացահայտումները դեռ առջեւում են»: