2018 թվականին հիմնադրված «Հպարտ քաղաքացի» ՍՊԸ-ից ՀՀ պետական իշխանության տարբեր մարմինները միլիարդների հասնող գնումներ են կատարել։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մասնավորապես, այս ընկերությունից 2019 թ. մայիսի 21-ից մինչ օրս կատարվել է 33 գնում, որոնց ընդհանուր գումարը կազմում է 328 մլն 125 հազար դրամ։ Այս ՍՊԸ-ից գնումներ են կատարել գրեթե բոլոր պետական մարմինները՝ Ազգային ժողովը, նախարարությունները, բուհերը, ծառայությունները եւ այլն։ Վերջին գնումը կատարել է վարչապետի աշխատակազմը՝ փետրվարի 12-ին․ մոտ 19 միլիոն դրամով գնել են համակարգիչներ։
Ընկերությունը, փաստորեն, զբաղվում է համակարգչային, կենցաղային տեխնիկայի, պահեստամասերի վաճառքով։ «Հպարտ քաղաքացի» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը ոմն Արամ Ալբերտի Ստեփանյանն է: Պարզվում է` Զինվորների ապահովագրության հիմնադրամին ամսական կտրվածքով այս ընկերությունը վճարում է ընդամենը 1500 դրամ, այստեղից ակնհայտ է դառնում, որ պետական մարմինների հետ այսպիսի խոշոր պայմանագրեր կնքող, մեծ վաճառք ունեցող ՍՊԸ-ն ընդամենը 1 գրանցված աշխատող ունի, թեեւ բոլորի համար էլ պարզ է, որ նույնիսկ հասարակ շաուրմայանոցը չի կարող 1 աշխատակցով գործել
Բաց մի թողեք
Որոշել են մինչև վերջին մոհիկանը ոչնչացնել
2000 տոննան գերազանցող լոլիկի մթերումներ իրականացնող ընկերություններին պետությունն աջակցություն կտրամադրի. ո՞ր արտադրողներին բաժին կհասնի 150 մլն դրամը
Տեղակալներ, խորհրդականներ, մարզային տնօրեններ. ում է Ռոմանոս Պետրոսյանն ազատել ՀԷՑ-ում զբաղեցրած պաշտոններից