25/11/2024

«Չենք կարող հաշտվել Ռուսաստանի հաղթանակի հետ»․ Ֆրանսիայի վարչապետը չի բացառել Ուկրաինա զինվորականներ ուղարկելու հարցը

Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը RTL ռադիոկայանի եթերում չի բացառել Ուկրաինա զինվորականներ ուղարկելու հնարավորությունը և հավելել է, որ Փարիզը «չի կարողանա հաշտվել Ռուսաստանի հաղթանակի հետ»:

«Չի կարելի ոչինչ բացառել պատերազմում, որն ընթանում է Եվրամիության հարևանությամբ»,- ասել է նա։

Նման հայտարարությամբ է հանդես եկել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Նա ասել է, որ Ֆրանսիան ամեն ինչ կանի, որ Ռուսաստանը չհաղթի այդ պատերազմում:

Մակրոնի խոսքով՝ արևմտյան երկրների ղեկավարները քննարկել են Ուկրաինա զորք ուղարկելու հնարավորությունը, սակայն կոնսենսուս դեռ չի ձեռք բերվել: