ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․
«Նոր եմ դուրս եկել Երեւան քաղաքի ՁՊՎ-ից (հայտնի՝ ԿՊԶ), ուր երեկվանից պահվում եմ հայկական ֆուտբոլի երկրպագու FAF շարժման 9 անդամներ, որոնց կարմիր բերետավորներն անհամաչափ, իրենց համար արդեն սովորական բռնի ուժ կիրառելով բերման էին ենթարկել մարզադաշտում բողոքի օրինական ակցիա կազմակերպելու համար։
Տեսանյութերում էլ հստակ երեւում է ակցիայի խաղաղ բնույթը։
Բայց սրանց իշխանությունը վախենում է ցանկացած բողոքից, հրաժարականի պահանջից (իսկ տղաները պահանջում են ՀՖՖ նախագահի հրաժարականը)։
Հանդիպեցի բոլորին, ովքեր այդ պահին մեկուսարանում էին (մի մասը Շենգավիթի քննչականում հարցաքննության էր)։
Համոզված էին իրենք քայլերում, գիտեին, որ ճիշտ են իրենց գործողություններում։
Ամեն մեկը իր գործում կայացած մասնագետ։
«Ժողովրդավարության բաստիոնի» նոր խայտառակությունն է սա»։
Բաց մի թողեք
Արցախի գլուխը կերան այս հանգրվանի համար․ Հայր Ռուբեն․ Լուսանկար
Բագրատ արք. Գալստանյանը նամակ է հղել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից
Միջանցք տալը պոզով պոչո՞վ է լինում. Հայրապետյան