Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստական աշխատանքներն ընթանում են արագացված տեմպերով, հայտնում է CNN-ը։
CNN-ը ենթադրում է, որ Թրամփի վիճաբանությունը Զելենսկու հետ Սպիտակ տանը կարող էր ծրագրված լինել ամերիկյան առաջնորդի վարչակազմի կողմից՝ Զելենսկին վարկաբեկելու և նրան հետագա բանակցություններից հեռացնելու նպատակով։
Հիշեցնենք, որ օրեր առաջ կայացավ Թրամփ-Զելենսկի հանդիպում՝ Սպիտակ տանը, որն անցել էր բավականին լարված, ինչից հետո Զելենսկիին խնդրել էին լքել Սպիտակ տունը:
Նախապատրաստվում են Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հաջորդ փուլը, որը նախատեսված է մոտ ապագայում և կարող է տեղի ունենալ Պարսից ծոցի երկրներից մեկում, հայտնում է CNN-ը։
«Այժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում երկրորդ փուլի (Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների) մոտալուտ անցկացման համար, հնարավոր է նաև Պարսից ծոցի որևէ երկրում»,- ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Էր Ռիադում կայացել են ռուս-ամերիկյան բարձր մակարդակի բանակցություններ։

Բաց մի թողեք
Բայրամովը հաստատեց․ «հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի» ծրագիր ունեն
Ռուսաստանից սպառնալիք կա ու պետք է պատրաստվել ՌԴ դեմ պատերազմի Եվրոպայում
Ավինյա՛ն, մեր հերոսներին հայ ժողովրդի հիշողությունից երբեք չեք ջնջի