Ժամանակին «Սրբազան շարժմանն» աջակցող հայտնի «Արթուր Բրադերզ»-ի եղբայրներից մեկը՝ Արտակ Սարգսյանը, որոշել է ընդդիմադիր դաշտում պայքարը շարունակել սեփական կուսակցությամբ։
«Հրապարակ» օրաթերթը գրել է. Մարտի 9-ին Անի պլազայում տեղի կունենա կուսակցության հիմնադիր համագումարը: Այն ռազմահայրենասիրական անվանում ունի՝ «ՔՈՉԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ և ԱԶԳԻ ԶԱՐԹՈՆՔ»։
Նախորդ տարվա հունիսի 3-ին, հիշեցնենք, Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը հարթակից հայտարարեց, որ շարժմանն են միացել «հայորդիներ` Քենիայից», և նրանցից երկուսին՝ Արտակին և Արթուրին, բեմահարթակ հրավիրեց։ Իսկ հունիսի 10-ին Արթուր և Արտակ Սարգսյաններին ԱԱԾ-ն ձերբակալեց՝ ապօրինի զենք պահելու կասկածանքով։ Նրանք 72 ժամ անց ազատ արձակվեցին։
Հիշեցնենք՝ եղբայրները հայտնի են սկանդալային պատմություններով մասնավորապես Քենիայում և Մալդիվներում, նրանց անունները ժամանակ առ ժամանակ հայտնվել են միջազգային մամուլի լրահոսում։







Բաց մի թողեք
Խաղաղության պատրանքը պահպանում են, որ քարոզարշավի ժամանակ խոսելու թեմա լինի
Անհատ մարդիկ, իրենց անձը վտանգելով` շրջել են պատմության ընթացքը …
Ինչ էին իրականում «փնտրում» Արցախի ներկայացուցչությունում