Մերձմոսկովյան «Crocus City Hall» ժամանցային կենտրոնի համերգասրահում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչության գործով մինչև մայիսի 22-ը կալանքի տակ է առնվել ևս 3 մեղադրյալ։
Այս որոշումը կայացրել է Մոսկվայի Բասմանի դատարանը։ Հանդիպումն անցել է փակ դռների հետևում։
Խոսքը երկու նոր մեղադրյալի՝ եղբայրներ Դիլովար և Ամինչոն Իսլոմովների և կասկածյալի՝ ձերբակալվածների հոր՝ Իսրոյլ Իսլոմովի մասին է։
Հետաքննության տվյալներով՝ ահաբեկիչներից մեկը՝ Շամսիդին Ֆարիդունին, խմբավորման մեջ ներգրավել է Ամինչոն Իսլոմովին, որը ունի չորս երեխա (երեքը՝ այլ ամուսնությունից)։ Մինչ այդ նա աշխատել է որպես ավտոբուսի վարորդ։
Բացի այդ, նախնական տվյալներով, Իսլոմովները վաճառել են և չեն անվանափոխել այն սպիտակ Renault մեքենան, որով ահաբեկչության հեղինակները փորձել են լքել Ռուսաստանը:
Նշվում է, որ Դիլովար Իսլոմովը ծնունդով Տաջիկաստանի մայրաքաղաք Դուշանբեից է, ունի Ռուսաստանի քաղաքացիություն։ Նա ծնվել է 1999 թվականին, աշխատում է որպես տաքսու վարորդ։
Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը, մեղադրյալը ունեցել է Renault մակնիշի ավտոմեքենա, որով ահաբեկիչները փախել են հանցագործության վայրից, սակայն նա այն վաճառել է փետրվարին։ Միևնույն ժամանակ, մեքենայի փաստաթղթերը և ԱՊՊԱ պայմանագիրը եղել են Իսլոմովի մոտ և չեն վերաձևակերպվել: Ինքը՝ Դիլովարը, ապրում էր Տվերի մարզում։
Ամինչոն Իսլոմովն իր հերթին ունի Ռուսաստանի քաղաքացիություն և դարձյալ աշխատում է որպես տաքսու վարորդ։ Նա 2024 թվականի հունվարից ներգրավված է եղել հանցավոր խմբի մեջ։ Դատավարության ժամանակ վերջինս հայտարարել է իր անմեղության մասին՝ նշելով, որ ոչնչից տեղյակ չի եղել:
«Հետաքննությամբ պարզվել և կալանավորվել են ևս երեք անձինք, ովքեր օգնություն են ցուցաբերել ահաբեկչության նախապատրաստմանը. նրանք բնակարան են տրամադրել ապրելու համար, մեքենա՝ փոխադրման համար, գումար են տեղափոխել»,- ավելի վաղ ասել էր ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկին:
Վրաերթի հեղինակ դարձած Renault-ի վարորդը նույնպես կալանքի տակ է առնվել մինչև մայիսի 22-ը։ Նա էր հենց առաջին մեղադրյալը Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով:
Նախօրեին դատարանը կալանավորվել էր ահաբեկչության անմիջական կատարման համար մեղադրվող չորս անձի, այսօր էլ՝ 8-րդ անձին, որը բնակարան էր վարձակալել ահաբեկչություն իրականացրած անձանց համար:
Մոսկվայի Բասմանի դատարանը կալանավորել է Crocus City Hall-ում ահաբեկչության գործով ութերորդ մեղադրյալին։
Ըստ տեղի լրատվամիջոցների՝ ծնունդով Ղրղզստանից Ալիշեր Կասիմովը բնակարան է վարձակալել ահաբեկչության հեղինակների համար:
Դատարանը Կասիմովի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց է ընտրել մինչև մայիսի 22-ը։
Պաշտպանական կողմը խնդրել է նրան նկատմամբ տնային կալանք սահմանել։ Դատարանի որոշումը դեռ օրինական ուժի մեջ չի մտել և կարող է բողոքարկվել վերաքննիչ ատյան։
Կասիմովը ծնվել է Ղրղզստանի Օշ քաղաքում, նա Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, ունի երեք երեխա, Կրասնոգորսկում սրճարանի սեփականատեր է, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նախօրեին դատարանը կալանավորվել էր ահաբեկչության անմիջական կատարման համար մեղադրվող չորս անձի, ինչպես նաև՝ նրանց ենթադրյալ հանցակիցներից երեքին։
Բաց մի թողեք
Իրանի անակնկալը․ Մենք կարող ենք ստիպված լինել անել մի բան, որը կխաթարի ամբողջ տարածաշրջանը
Իրանը պատրաստվում է շատ հզոր հարված հասցնել Իսրայելին. Fars
Թրամփը չի ստորագրել Իրանի և Իսրայելի վերաբերյալ G7-ի հայտարարության նախագիծը. Reuters