Չինարի գյուղում 55-ամյա և 49-ամյա ամուսինների մահվան նախնական պատճառը եղել է գազի արտահոսքը։
Ամուսիններն ուշ երեկոյան խնջույքից տուն են վերադարձել, և միանգամից բարձրացել տան երկրորդ հարկում գտնվող իրենց ննջասենյակը։ Գազի արտահոսքը տեղի է ունեցել տան առաջին հարկում։
Չինարի գյուղի բնակիչ ամուսնները երեք չափահաս երեխա ունեին, նրանք ապրում են արտերկրում։
Նշենք, որ Չինարի գյուղում 55-ամյա և 49-ամյա ամուսինների մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության հատկանիշներով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 14-ին՝ ժամը 9։47-ին, ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Այգեձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Չինարի գյուղի 55-ամյա և 49-ամյա բնակիչ ամուսինները տանը հանկարծամահ են եղել։ Այդ մասին հայտնել էին ՆԳՆ–ից։
Բաց մի թողեք
«Ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ» կարգախոսի հեղինակը եռակի անգամ շատ է տուգանել մարդկանց. Աղյուսակ
Նույն հողամասը 2023 թվականի հայտարարագրով նվիրատվություն է 2016 թվականից
Նիկոլ Փաշինյանը անհանգստանալու մի շարք պատճառներ ունի