Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է լրացումներ և փոփոխություններ կատարել «Առևտրի և ծառայությունների մասին» և «Շուկայի վերահսկողության մասին» օրենքներում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում:
«Փաստ» օրաթերթը գրում է. Նշվում է, որ նախագծերը մշակվել են մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածության ծավալների կրճատմանն ուղղված գործընթացի շարունակականության ապահովման նպատակով։
Այսպես՝ առաջարկվում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2.1-րդ մասով սահմանված մանրածախ առևտուր իրականացնելիս պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օտարման արգելքը տարածել նաև թաղանթի 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վրա (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի ու ոչ պարենային ապրանքների ու աղբի համար նախատեսված՝ երկրորդային հումքից արտադրված պարկերի և տոպրակների), ինչպես նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի, տարաների օտարման վրա, միաժամանակ արգելելով մանրածախ առևտրի իրականացման վայրերում դրանց առկայությունը:
Մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի թիրախային խմբի առկայության կամ օտարման արգել քի ուժի մեջ մտնելը կիրականացվի փուլային տարբերակով՝ դրանց արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների շրջանառության և հասույթի կտրուկ նվազումը կանխարգելելու, ինչպես նաև արտադրությունները վերապրոֆիլավորելու և արդիականացնելու նպատակով աշխատանքների իրականացման հնարավորինս արդյունավետ կազմակերպմանը չխոչընդոտելու նպատակով։
Նշված պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների՝ անկախ թաղանթի հաստությունից, առկայության կամ օտարման արգելք սահմանող դրույթը նախատեսվում է կիրարկել 2024 թ.-ի հուլիսի 1-ից, պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի առկայության կամ օտարման արգելք սահմանող դրույթը՝ 2025 թ.-ի հունվարի 1-ից, պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվողների) առկայության կամ օտարման արգելք սահմանող դրույթը՝ 2026 թ.-ի հունվարի 1-ից։
Բաց մի թողեք
Ինչու են համայն աշխարհի հրեական ռաբբիներ հոկտեմբերի վերջին հավաքվում Բաքվում
Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանն ինչ էր ուզում ասել, ինչ ակնկալիքներ ունի Հայաստանից
Փաշինյանի հերթական խաղը՝ բոլորին մշտապես լարվածության ու վերահսկողության տակ պահելու համար