Գյումրիում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժել և հոսպիտալացվել է 5 քաղաքացի:
Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ վիրավորներից 4-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, որից մեկը երեխա է՝ բազմակի կոտրվածքներով:
Վիրավորներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 29-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում բախվել են «Կամազ», «Մերսեդես», «Ֆորդ Տրանզիտ», «Օպել» և «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաները:
Կամազ»-ը, որը հաշվառված է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատի հաշվեկշռում, կողաշրջվել է: Վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից 1-ը, գիտակցության չգալով, մահացել է:
Բաց մի թողեք
Արարատ Միրզոյանի կինը պաշտոն է ստացել. Լուսանկար
Երևանում փախցրել են «Մերսեդես»-ն ու դարձել մի քանի ավտոմեքենայի վթարի հեղինակ. Լուսանկար
Բաքվի դատարանում Լևոն Մնացականյանը ցուցմունք է տվել 2016-ի ապրիլյան մարտերի վերաբերյալ