Վարչապետի աշխատակազմից խուսափում են հայտարարել՝ Նիկոլ Փաշինյանը մասնակցելո՞ւ է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին։ Միայն ԱԺ նախագահն է կարծիք հայտնել, թե ճիշտ կլինի, որ Փաշինյանը մասնակցի։
«Հրապարակը» գրում է․ Մեզ ասացին, որ հապաղումը պայմանավորված է ոչ այնքան ՔՊ-ում առկա տարակարծություններով, քանի որ սորոսականները դեմ են Մոսկվա գնալուն, որքան արտաքին գործընկերների սպառնալիքներով, որոնք հայտարարել են, որ շքերթին որեւէ ղեկավարի մասնակցությունն անհետեւանք չի մնա։
Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել այն բանից հետո, երբ իրենց մասնակցությունը չեղարկեցին Հնդկաստանի, Հունգարիայի, Սլովակիայի վարչապետերը: Կայա Կալլասի եւ Զելենսկու սպառնալիքները, ըստ էության, արդյունք են տվել։ Սակայն Փաշինյանը հակված է մեկնել, եթե ֆորս-մաժոր չլինի:
ԱԺ ՔՊ-ից միայն ազգությամբ ռուս Ալեքսեյ Սանդիկովը կմեկնի նրա հետ, քանի որ ՌԴ-ն մերժում է շատ ՔՊ-ականների, որոշ սորոսականներ անգամ պերսոնա նոն գրատա են հռչակված՝ նրանց մուտքը Մոսկվա արգելված է։ Ինչ վերաբերում է շքերթին հայկական զորամիավորում ուղարկելու ՌԴ առաջարկին, ապա մեր աղբյուրները փոխանցում են, որ, ի տարբերություն Ադրբեջանի, զորամիավորում չի մեկնի։
Բաց մի թողեք
Նրանք մեծացել են այդ բառապաշարի մեջ, ուրիշ ոչինչ չեն լսել, այդ բառապաշարն իրենց առօրյայի մի մասն է. Գուրգեն Մելիքյան
Հատուկ տգետների համար՝ կուսակրոնությունը ներդրվել է միջնադարում և աստվածաբանական իմաստ չունի
Կհաջողվի մեկ ամսվա ընթացքում վարչապետի պաշտոնն ազատել այն այսօր զբաղեցնողից