Պետական պաշտոնյաների քմահաճությունները ծանր են նստում հարկատուներիս վրա։
«Հրապարակը» գրում է․ Տեղեկացանք, որ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության նախկին պետ Ամբակում Գրիգորյանի կողմից ազատված պաշտոնյաներից մեկը հաղթել է վարչական դատարանում, եւ դատարանը որոշել է, որ անցած տարվա հունվարին ազատված պաշտոնյան ոչ միայն պետք է վերականգնվի նախկին կամ դրան հավասարեցված պաշտոնում, այլեւ պետք է հարկադիր պարապուրդի դիմաց փոխհատուցում ստանա՝ ողջ ընթացքի համար, միջին աշխատավարձի չափով։
Խոսքը Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Աբովյան» բաժանմունքի նախկին պետ Գեւորգ Վարոսյանի մասին է, որին Գրիգորյանն ազատել է պաշտոնից՝ բաժնի վերաձեւավորման պատրվակով:
Իրականում իրենց դեմ դուրս եկած տասնյակ ենթակաների հենց այս մեթոդով են ազատել աշխատանքից` բաժիններին ենթաբաժին են կցել, անունը դրել վերաձեւավորում։ Վարոսյանի հայցի վերաբերյալ որոշումը, ի դեպ, նախադեպային է լինելու մյուս աշխատակիցների համար նույնպես։
Բաց մի թողեք
ՔՊ-ականները ԱԺ-ում ծխում են չնախատեսված վայրում․ Լուսանկար
2026-ին վերարտադրվելու որեւէ շանս չունի եւ դրա համար պետք է դիկտատուրա հայտարարի․ Դանիելյան
Սրբազաններին կալանավորած դատավոր Մասիս Մելքոնյանի կարգապահական գործը կջրվի