Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը երեկ խորհրդարանում բյուջեի կատարողականի քննարկումից հետո դուրս եկավ եւ անմիջապես հայտնվեց լրագրողների օղակում:
«Հրապարակը» գրում է․ Բայց երբ լրագրողներն ու օպերատորները դիրքավորված ընդառաջ գնացին նախարարին, որ նիստի ավարտից հետո ճեպազրույց անցկացնեն, նա ուղղակի խուճապի մատնվեց եւ վախվորած սկսեց ետ-ետ քաշվել ու լուրջ տոնով հորդորել, որ իրեն մոտիկ չգնան։ Լրագրողները զարմացած հետաքրքրվեցին` ինչո՞ւ։ «Այդպես եմ ուզում, մոտիկ մի եկեք»։
Ըստ ամենայնի, Արարատ Միրզոյանը չի կարողանում հաղթահարել հոգեբանական վախերը: 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը, հիշեցնենք, Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիայից վրդովված մարդկանց խումբը խցանման մեջ հանդիպել էր Արարատ Միրզոյանի մեքենային եւ հարձակում գործել նրա վրա, դաժան ծեծի ենթարկել, որի արդյունքում նա վիրահատվեց։
Փաստորեն, 5 տարի է անցել, բայց նախարարը չի հաղթահարել այդ օրվա վախը: Սակայն պարզ չէ, թե լրագրողներից վախեցող ԱԳ նախարարն ինչպես է բանակցություններ վարում, օրինակ, մեր թշնամի պետությունների ղեկավարների հետ։
Բաց մի թողեք
ՔՊ-ականները ԱԺ-ում ծխում են չնախատեսված վայրում․ Լուսանկար
2026-ին վերարտադրվելու որեւէ շանս չունի եւ դրա համար պետք է դիկտատուրա հայտարարի․ Դանիելյան
Սրբազաններին կալանավորած դատավոր Մասիս Մելքոնյանի կարգապահական գործը կջրվի