«Իշխանությունները, ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կոնկրետ պլան ունեն եկեղեցու, Կաթողիկոսի դեմ իրականացնելու համար, թեեւ գիտակցում են, որ Կաթողիկոսին հեռացնելը այդքան էլ հեշտ իրագործելի պլան չէ:
«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանը թիմակիցներին հստակ բացատրել է, որ պետք է Վեհափառին հեռացնել, բայց խելոք, քայլերի հաջորդականությամբ, երկարատեւ պրոցեսի միջոցով: Բանն այն է, որ Եկեղեցին ունի իր ներքին կանոնադրությունը, առաջնորդվում է դրանցով, և աշխարհիկ կյանքի միջամտություններից պաշտպանվելու իմունիտետ ունի:
Սա հաշվի առնելով՝ Նիկոլ Փաշինյանն իր թիմին բացատրել է, որ իրենք օրակարգում ունենալու են Վեհափառին վեհարանից հեռացնելու ծրագիրը, բայց չպետք է շտապեն ու սխալ քայլեր անեն: Նախ պետք է եկեղեցու ներսում գտնել դաշնակիցներ, որոնք ներսից կպայքարեն Կաթողիկոսի դեմ՝ դրսից ունենալով իշխանության աջակցությունը:
Իշխանությունների ներսում կան շատ անձինք, որոնք հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ չեն, ու նրանք ավելի են ակտիվացնելու եկեղեցու դեմ արվող հակաքարոզները:
Պլանն այնպիսին է, որ հասունացնեն դժգոհությունը, հետո Փաշինյանը հայտնվի պրոցեսների կիզակետում և Կաթողիկոսին հեռացնելու դափնիները իր վրա վերցնի»։
Բաց մի թողեք
ՔՊ-ականները ԱԺ-ում ծխում են չնախատեսված վայրում․ Լուսանկար
2026-ին վերարտադրվելու որեւէ շանս չունի եւ դրա համար պետք է դիկտատուրա հայտարարի․ Դանիելյան
Սրբազաններին կալանավորած դատավոր Մասիս Մելքոնյանի կարգապահական գործը կջրվի