Մեր տեղեկություններով, Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո Վեհափառ հայրապետն իր մոտ է հրավիրել բարձրաստիճան հոգեւորականներին եւ առաջարկել է գնալ դատարան ու իրենց աջակցությունը հայտնել Եկեղեցու բարերար, իրենց պաշտպանելու համար հետապնդվող Սամվել Կարապետյանին։
Հրապարակ թերթը գրել է․ Բայց ոչ բոլորն են համաձայնել:
Դեմ է եղել Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, որը Վեհափառին համբերություն է մաղթել, բայց ասել է, թե ժամանակին, երբ իր դեմ օֆշորի թեմայով արշավ կար, ոչ մեկն ի պաշտպանություն իրեն հայտարարություն չարեց:
Թեմերից մեկի առաջնորդն էլ փորձել է համոզել, որ գուցե իրենց քայլը ճիշտ չդիտվի, քանի որ, երբ Փաշինյանն Արշակ սրբազանին վիրավորել է, իրենք բողոքի ակցիա չեն արել։
Բայց Սյունյաց թեմի առաջնորդ Հայր Մակարը, Միքայել արք․ Աջապահյանը, Արշակ սրբազանը եւ էլի մի քանի հոգի հորդորել են քաջ լինել, չընկրկել։
Բաց մի թողեք
Փաշինյանն այդ քայլով կենտրոնացված կառավարման համակարգը շուռ կտա և կանցնենք նորից Սովետի. Բոստանջյան
Փաշինյանը Զանգեզուրի միջանցքը նվիրած է վերադառնալու
ՍԱՏՄ-ն «ազարտի մեջ է ընկել»` մեկը մյուսի ետեւից փակում է «Տաշիր պիցցա» պիցցերիաների ցանցի մասնաճյուղերը