Երեկ, երբ ԱԱԾ-ի աշխատակիցները մտնում էին վեհարան, նրանցից շատերը պարզապես անկարող էին քողարկել ամոթն ու արժանապատվությունը։
Հրապարակ թերթը գրել է․ Այն պահին, երբ հոգևոր դասը քարոզ ու աղոթք էր անում, ոմանք խաչակնքվում էին, իսկ մյուսները՝ չկարողանալով զսպել էմոցիաները, հետ էին քաշվում՝ փորձելով դիմակների տակ խեղդել հուզմունքն ու ապրումները:
Իմ աչքի առաջ, սրբավայրի տարածքում, ԱԱԾ-ն չգնաց բախումների, չփորձեց ժողովրդի նկատմամբ ուժ կիրառել, դա էր պատճառը, որ Երևանից ոստիկանական զորք ուղարկեցին Էջմիածին և դա արեց ոստիկանությունը՝ ՈԶ հրամանատար Հայկ Բաբայանի գլխավորությամբ:
Սակայն Վեհարանի դարպասները բացելու համար այնտեղ բերված մեծաթիվ զորքն էլ չկարողացավ հասնել իր նպատակին, թեև առանց ամոթի հարվածում էին ժողովրդին, քաշքշում հոգևորականությանը:
Այս իշխանությունը որոշել է մինչև վերջ ոչնչանալ, նվաստանալ մինչև վերջին խազը:






Բաց մի թողեք
Ով ասես՝ չի առաջադրվել
Պատմության գնահատականները շատ ավելի դաժան են, քան՝ մեր գնահատականները․ Տեր Փառեն
Պաշի տղա Սուրո Լեննականսկի» անունով օրենքով գողը, մյուսներն ազատ են, Սրբազանները կալանավորված