Մայիսին հանրությունը շոկ ապրեց` տեղեկանալով, որ Քննչական կոմիտեի շենքից` հենց սեյֆից իրեղեն ապացույց են գողացել` 590 հազար դոլար։ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական գործ հարուցվեց: Բացահայտվեց, թե ովքեր են կատարել այդ աննախադեպ գողությունը։
Հրապարակ թերթը գրել է․ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ գողությունը կազմակերպել էր ՔԿ Հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադեւոսյանը, իսկ կատարել էր Էդգար Գրիգորյանը, որը նոյեմբերի 9-ի գործով մեղադրյալներից է։
Ըստ մեղադրանքի՝ Գրիգորյանը 2 անգամ մտել էր Քննչական կոմիտեի շենք։ «Գրիգորյանը կրել է ռետինե դիմակ, բժշկական դիմակ, ակնոց, շենքից դուրս գալիս եղել է արդեն կերպարանափոխված»,- հայտնում է ՀԿԿ-ն։
Գրիգորյանը շենքից դուրս է եկել մտնելուց 16 ժամ անց։ Մեկնել է մարզ, որ եթե իրեն հետեւելիս լինեն, շեղի, հետքերը կորցնի` ուղիղ տուն չի գնացել։ Գումարը բաժանել է մի քանի մասի։ Իրավապահների հայտնաբերած գումարից պակաս է եղել 11 հազար 200 դոլար։ Գոռ Թադեւոսյանն ու Էդգար Գրիգորյանը կալանավորված են։ Նրանք ընդունել են մեղքը, զղջացել կատարածի համար։ Իրավապահ համակարգի մեր աղբյուրները փոխանցում են, որ պակասող 11 հազար 200 դոլարը Գոռ Թադեւոսյանի հարազատները վերականգնել են։ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին մեր տեղեկությունը՝ գումարը վերականգնվել է, բայց չասացին, թե ում կողմից։
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները