«Արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդունել են ընդդիմության առաջարկը. ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է այսօր սահմանազատման եւ սահմանագծման հարցով հրատապ քննարկում անցկացնել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով հրատապ նիստեր կարող են անցկացվել խորհրդարանական հերթական նիստերի ընթացքում: Հրատապ նիստը տեղի կունենա այսօր՝ մեկնարկող քառօրյայի երրորդ՝ հիմնական նիստում: Որպես հարակից զեկուցողների՝ ընդդիմությունն առաջարկել է նիստին հրավիրել փոխվարչապետ, սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանին ու արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։
Արարատ Միրզոյանն ու Մհեր Գրիգորյանը ընդունել են առաջարկը եւ մասնակցելու են ընդդիմության նախաձեռնած նիստին: Տեղեկացանք, որ ընդդիմության մյուս առաջարկը, այն է՝ հրատապ նիստ անցկացնել բաց ֆորմատով, ՔՊ-ն մերժել է, այսնքն՝ նիստը փակ ֆորմատով կլինի»:






Բաց մի թողեք
Եվրոպայում ապատեղեկատվության և կեղծ լուրերի նկատմամբ ենթադրյալ ազդեցության աճը. Ո՞ր երկրներն են ամենաշատը տուժում
Ռուս կոմպոզիտորների ամենահայտնի բալետները՝ երգեհոնով. Լուսանկարներ, Տեսանյութեր
Քոչարյանը թող Ղարաբաղին տեր կանգներ, ոչ թե Ղարաբաղը հանձներ․ Գագիկ Մելքոնյան