Ինչ կլինի, եթե նիկոլենք հենց իր առաջնորդությամբ մտնեն Վեհարան․
Կասկադ կոֆե խմելու տեղ չի լինի:
Գյուղերում, բեսեդկեքում ու ձորերում խորովածի տեղ չի լինի:
Գիշերային ակումբներում` կապույտ մազերով տղաներով և աղջիկներով լցված` ուռելու ազատ տեղ չի լինի:
Շինարարները բետոնը թափելուց հետո օրվա աշխատավարձով բախտը կփորձեն Վիվառոյով:
Չէ, բացառություններ կլինեն: Արժանապատվությունը երբ կա` չի ընտրում մասնագիտություն կամ մազերի գույն: Ավելին` թվարկածից ոչ ոք երբևիցե իր վրա հավատք, արժեքներ ու պետականություն պահպանելու պարտավորություն չի վերցրել: Դա միշտ եղել է ընդդիմության օրակարգի մեջ:
Թվարկած մարդկանց, ինչպես և ազգի շատ ակտիվ և հայրենասեր մասը` բոլորը կսպասեն ընդդիմության ՔԱՅԼԻՆ: Վարակիչ քայլին:
Իսկ ինչ կանի ընդդիմությունը` լինի դա հին, արդեն մաշված, կամ նոր ձևավորվող… Կարծում եմ` ՈՉԻՆՉ:
Ես երջանիկ կլինեմ եթե սխալվեմ ու չեմ ամաչի ներողություն խնդրել չհավատալու, կասկածելու, քննադատելու համար: Այլկերպ` Հայաստանը ծախում են բոլորը:
Մհեր Մկրտչյան







Բաց մի թողեք
Այս պահին հնարավոր չէ հստակ ասել՝ կկայանա Եպիսկոպոսաց ժողովը, թե՝ ոչ
ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը Հայաստան․ հույսը իրական է, երազանքները՝ արժանի, և ապագան դեռ գրվում է
Քաղաքական սուտը՝ որպես պետական քաղաքականություն