27/01/2026

Ինչով է Մոսկվայի համար «չափազանց շահավետ առաջարկ»

Լեհական «Onet» հրատարակությունը գրում է, որ գիտի Ուիտկոֆի կողմից Վլադիմիր Պուտինին փոխանցված առաջարկի մանրամասները: Հրատարակության համաձայն, այն բաղկացած է վեց հիմնական կետերից.

Ռուսաստանը և Ուկրաինան կկնքեն ոչ թե խաղաղություն, այլ զինադադար:

Այն նախատեսում է Ռուսաստանի տարածքային ձեռքբերումների փաստացի ճանաչում (այս հարցը հետաձգելով 49 կամ 99 տարով):

Հակառուսական պատժամիջոցների մեծ մասը վերացվում է:

Երկարաժամկետ հեռանկարում վերադարձ կա ռուսական գազի և նավթի ներմուծմանը:

ՆԱՏՕ-ի չընդլայնման երաշխիքներ չեն լինի:

Ուկրաինային ռազմական աջակցության դադարեցում նույնպես չի լինի:

«Onet»-ը չի ներկայացնում այս տեղեկատվության իսկության որևէ ապացույց, բայց պարզաբանում է, որ առաջարկը համաձայնեցված է եվրոպական պետությունների հետ:

Իսկ թե ինչով է սա Մոսկվայի համար «չափազանց շահավետ առաջարկ», լեհական աղբյուրը չի հայտնում: Իսկ դա տպավորութուն է թողնում, որ շարադրել են պարզապես այն, ինչը ցանկանում են ավրալիբերալները: