Սոչիում անօդաչու թռչող սարքերի հարձակման սպառնալիք է հայտարարվել։
Այս մասին հայտնել է քաղաքապետ Անդրեյ Պրոշունինը։
Վտանգի պատճառով մարդկանց խնդրել են չգնալ լողափեր, իսկ Աբխազիայի հետ սահմանին գտնվող անցակետը փակվել է։
Օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է։
«Սիրիուսի դաշնային տարածքը նույնպես գտնվում է անօդաչու թռչող սարքերի հնարավոր հարձակման գոտում: Հակաօդային պաշտպանության ծառայությունները պատրաստ են պաշտպանել մեզ։ Ես խնդրում եմ բոլորին պահպանել անհրաժեշտ անվտանգության միջոցառումները։ Հեռացեք պատուհաններից, ապաստան փնտրեք անվտանգ վայրում»,-հայտարարել է ՀՕՊ ծառայությունների ղեկավար Դմիտրի Պլիշկինը։






Բաց մի թողեք
«Բավական է»․ Վենեսուելայի ժամանակավոր նախագահը՝ Վաշինգտոնին. Լուսանկար
ԵԽԽՎ-ն նոր նախագահ ունի` Պետրա Բայրը. Լուսանկար
ԵՄ-ն հետաքննություն է սկսել Grok AI չաթբոտի նկատմամբ