Փետրվարի 28-ին՝ տեղական ժամանակով ժամը 17:51-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 13:51-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 40.51⁰ և արևելյան երկայնության 43.33⁰ աշխարհագրական կոորդինատներով, Թուրքիա՝ Կարս քաղաքից 22 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․7 մագնիտուդով երկրաշարժ:
Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳ նախարարության փրկարար ծառայությունից։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Անիպեմզա և Ջրափի գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Բաց մի թողեք
Մահացել է Վահան Շիրխանյանը․ Լուսանկար
Տղամարդը ձեռքերով դիպչել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպանատներից մեկի աշխատակցի կնոջ մարմնի տարբեր հատվածներին
ՔՊ սովը․ Ով է Լոռու նոր մարզպետը՝ նախկին ՀՀԿ-ական, ով 2018-ին Սերժ Սարգսյանը պատվոգրել է․ Լուսանկար