«ՔՊ-ի հետհեղափոխական Հայաստանում շատերը տնտեսական հրաշքի սպասում են, բայց բացասական իմաստով։ Պետության տնտեսական վիճակի կարեւոր բնութագրիչներից է ունիվերսալ վարկային կազմակերպությունների գործունեությունը, որոնցից «Նորման կրեդիտ»-ը գրանցել է ուշագրավ հետագիծ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Այսպես, եթե 2018 թվականի հունիսին ստեղծված ՈՒՎԿ-ն 2020 թվականին ՊԵԿ-ից ստանում էր օրինապահ հարկատուի հավաստագիր (տես լուսանկարը), ապա նույն ՊԵԿ-ի փաստաթղթերի տվյալներով՝ 2023 թվականին «Նորման կրեդիտ»-ը արդեն ստուգման ենթակա բարձր ռիսկային խմբի հիմնարկի է վերածվել:
Կա ապագա, թե չկա, տվյալ դեպքում ցույց կտա հարկային ստուգումը. բայց տենդենցները հուսադրող չեն»։








Բաց մի թողեք
Եվրոպայում ապատեղեկատվության և կեղծ լուրերի նկատմամբ ենթադրյալ ազդեցության աճը. Ո՞ր երկրներն են ամենաշատը տուժում
Ռուս կոմպոզիտորների ամենահայտնի բալետները՝ երգեհոնով. Լուսանկարներ, Տեսանյութեր
Քոչարյանը թող Ղարաբաղին տեր կանգներ, ոչ թե Ղարաբաղը հանձներ․ Գագիկ Մելքոնյան