26/12/2024

Հնարավորություն է ստեղծվել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրմանը

Հնարավորություն է ստեղծվել հասնել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ այս մասին հայտարարել է Ադրբեջանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ռալֆ Հորլեմանը։

Վերջինս գոհունակություն է հայտնել այսօր Բեռլինում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպման անցկացման կապակցությամբ։

Այս մասին դիվանագետն ասել է Իլհամ Ալիևի մոտ Գերմանիայի տնտեսության արևելյան կոմիտեի պատվիրակության ընդունելության ժամանակ։

Դեսպանն ընդգծել է, որ իր երկիրը կառուցողականորեն աջակցում է խաղաղության գործընթացին։

Հիշեցնենք՝ այսօր Բեռլինում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարարի Ջեյհուն Բայրամովի և Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի եռակողմ հանդիպումը։

Ավելի վաղ տեղի էր ունեցել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը։

Դրանից հետո կայացել էր նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հանդիպումը: