Նիկոլ Փաշինյանը հրովարտակ է իջեցրել թիմակիցներին՝ ով անկուսակցական է, կուսակցական դարձեք, եթե ուզում եք հաջորդ ընտրություններին տեղ ունենալ նախընտրական ցուցակում։
«Հրապարակ» թերթը գրում է. Իսկ ԱԺ «Քաղպայմանագիր» խմբակցությունում, գաղտնիք չէ, առնվազն հինգ անկուսակցական կա՝ Խաչատուր Սուքիասյանը, Բաբկեն Թունյանը, Անդրանիկ Քոչարյանը, ԲՀԿ-ից ճամբարափոխ եղած Սերգեյ Բագրատյանը եւ ՀՀԿ-ից արտագաղթած Շիրակ Թորոսյանը։
Տեղեկացանք, որ նրանցից երկուսն արդեն հրաժարվել են անկուսակցականի կարգավիճակից եւ դարձել Փաշինյանի «աղանդի հետեւորդ»:
Խոսքը նախկին լրագրող Բաբկեն Թունյանի եւ 90-ականներից տարբեր պաշտոններ զբաղեցրած Անդրանիկ Քոչարյանի մասին է:
ԱԺ պաշտոնական կայքում նրանց կենսագրության մեջ հանվել է «անկուսակցական» տողը, եւ «կուսակցական պատկանելության» դիմաց ավելացվել է «Քաղաքացիական պայմանագիր» բառակապակցությունը։






Բաց մի թողեք
165 կմ ճանապարհ են անցել, հասել Կիրանց, սակայն Կիրանցի բնակիչներին այդպես էլ չեն հանդիպել
Կեղծ պատարագից Փաշինյանը վերադարձել է ծայրահեղ նյարդայնացած
Քաղաքական գործերով դատարանում ամենավերջին դետալին ուշադրություն են դարձնում, իսկ դրանից դուրս մյուս գործերով անարխիա է` ով և ինչ ուզում է` անում է