Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Միացյալ Նահանգները շարունակել է տեղեկություններ փոխանակել ռուսական հետախուզական ծառայությունների հետ:
Այս մասին ասել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
Նրա խոսքով՝ անվտանգության համար կարևոր տեղեկատվությունը տրամադրվում է «ուղիղ խնդրանքով», չնայած երկու երկրների միջև առկա հակասություններին։
«Միացյալ Նահանգները կարծում է, որ Ռուսաստանի քաղաքացիներն իրավունք ունեն ապրելու ապահով և արժանապատիվ»,- ասել է Թրեյսին:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան միջազգային կազմակերպության Անվտանգության խորհրդում ելույթի ժամանակ ասել էր, որ Ռուսաստանը հույսը դնում է Արևմուտքի համագործակցության վրա Crocus City Hall-ում ահաբեկչության պատվիրատուներին պատասխանատվության ենթարկելու հարցում:






Բաց մի թողեք
Ռուսական բանակը շրջափակման մեջ է, հայտնել է Զելենսկին
Դոնալդ Թրամփը չի բացառել, որ կարող է Երրորդ Համաշխարհային պատերազմ սկսվել
Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը անօդաչուների հուժկու ռմբակոծությունների տակ են