ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում է։
Ոսկեպարում վարչապետը տեղի բնակիչներին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության՝ ներառյալ սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը։
Այս մասին իր էջում հայտնել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ հրապարակելով լուսանկարներ և նշելով, որ հաջորդիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ոսկեպարցիների հարցերին։
Վարչպետի հետ միասին Ոսկեպարում են ՀՀ փոխվարչապետ, սահմանազատման և սահմանաագծման հանձաժողովի աշխատանքները ղեկվարող Մհեր Գրիգորյանը, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Տարածքային կառավարմանև ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Տավուշի մարզպետը:
Բաց մի թողեք
ՔՊ խմբակցությունը շրջանառության մեջ է դրել հայտարարության նախագիծ. Կոնջորյան
ՀԷՑ-ի՝ քաղաքական խարդավանքներով զբաղվող աշխատողները կազատվեն, հավաքների գնալ պարտադրողները՝ կդատվեն. վարչապետ
ԱԺ-ն՝ առաջին ընթերցմամբ ընդունեց, տրանսպորտում քաղաքացիներին տուգանելու և ՀԷՑ-ը պետականացնելու նախագծերը