Փետրվարի 22-ին տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի ամփոփիչ զեկույցի եւ կայքի ներկայացումը, որի ընթացքում բավականին ուշագրավ հայտարարություններ են հնչել:
«Հրապարակ» թերթը գրում է. Չնայած ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի նախագահ Լուսինե Հակոբյանը եւ նրա ամուսինը` Տիգրան Եգորյանը, երդվյալ նիկոլականներ են, սակայն Հակոբյանը տհաճ իրավիճակում է դրել ՔՊ թիմին: Նա իր ելույթի ժամանակ դիմելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, ասել է, որ անթույլատրելի էր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին պաշտոնանկ անելը:
Նաեւ հիշատակել է ԱԺ-ում ՔՊ-ի կողմից Կոռուպցիայի հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանին չվերընտրելու եւ ճնշումների ենթարկելու դեպքը՝ դա եւս համարելով անընդունելի վարք:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, ԱԳ եւ ՆԳ փոխնախարարները, մի խումբ ՔՊ-ական պատգամավորներ լուռ լսել են ու չեն արձագանքել այս քննադատություններին: Միջոցառմանը ներկա են եղել նաեւ Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը եւ այլ դիվանագետներ: Մեզ պատմեցին, որ նրանք գլխով հավանության նշաններ են արել այդ քննադատությունների ժամանակ։
Բաց մի թողեք
Թրամփը նշել է, որ Պուտինի հետ իր հանդիպումը երկկողմ կլինի
Իրանական սերուցքի հիմքով կաթնամթերքի ռիսկերը առողջապահության մասով
Բաքուն թելադրում է, Փաշինյանը՝ կատարում. Եկեղեցին՝ հարվածի տակ