Ռուսաստանի` Վերին Լարսի անցակետից դեպորտ են անում ֆուռերի վարորդներին։ Բեռնափոխադրող վարորդներից մեկը մեզ ահազանգել է, որ արդեն մի քանի հայ վարորդի «դեպորտ են արել»։
«Պատճառն այն է, որ ՌԴ-ում կարող ենք գտնվել տարվա ընթացքում 90 օր եւ այդ 90 օրն արդեն լրացել ա։ Իմն էլ հեսա մի քանի օրից լրանալու ա, ինձ էլ կանեն։ Ղազախներին էլ էին դեպորտ անում, բայց բողոքեցին, իրենց պետությունը քայլեր ձեռնարկեց, սարքեցին առաջվա պես 180 օր` տարվա ընթացքում, հայերի դեպքում չեն փոխում»,-ասաց մեր զրուցակիցը։
Եւ հավելեց` վարորդների շրջանում խոսում են, որ այս ամենի մեղավորը Նիկոլն է, վատացրեց հարաբերությունները Ռուսաստանի հետ, Ռուսաստանն էլ սանկցիաներ է կիրառում հայերի դեմ։ Խփում է տնտեսվարողներին, հասարակ քաղաքացիներին։

Բաց մի թողեք
Քաղաքացիները Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է, որ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
Վարչապետը չի ուզում, որ հայկական դրոշը բարձրացնեն
Ռուսաստան մուտք գործող յուրաքանչյուր օտարերկրացի կգտնվի ոստիկանության և հատուկ ծառայությունների շուրջօրյա հսկողության տակ