ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Նաիրա Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով, այս մասին ասացին Հակակոռուպցիոն կոմիտեից:
Ն․ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական ակտ կայացնելու, ինչպես նաև՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հոդվածներով․ «Ի պատասխան ձեր հարցմանը՝ հայտնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում դատական իշխանության ներկայացուցչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 482-րդ հոդվածի 1-ին մասով»։
Նրա նկատմամբ որպես համակցված խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքն ու գրավը։
Օրեր առաջ, ինչպես տեղեկացրել ենք, ԲԴԽ-ն բավարարել էր Գլխավոր դատախազության միջնորդությունը եւ տվել համաձայնություն՝ հարուցելու քրեական հետապնդում, ինչից հետո իրավապահները մեղադրանք ներկայացրին դատավորին:
Նշենք, որ Նաիրա Գրիգորյանը գեներալ Մանվել Գրիորյանի դուստրն է:


Բաց մի թողեք
Գյումրիում վիճաբանություն է տեղի ունեցել մարզաշխարհում հայտնի մի խումբ անձանց միջև
Ձերբակալվել են ԲՀԿ-ի պաստառի ապամոնտաժման համար Շենգավիթի թաղապետարանի աշխատակցին հարվածած անձինք․ Տեսանյութ
Միջադեպ Գյումրիում՝ ադրբեջանցիներին հյուրընկալած «Գըվուգ Գաստրո Տան» հիմնադրի ու նրա որդու միջև. Լուսանկար