Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե իր երկիրը «հավատարիմ է խաղաղ գործընթացին»:
Այս մասին նա ասել է՝ ընդունելով Գերմանիայի տնտեսության արևելյան կոմիտեի պատվիրակությանը։
«Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո մենք հանդես եկանք խաղաղության բանակցությունների նախաձեռնությամբ, ըստ էության՝ մենք մշակեցինք խաղաղ լուծման 5 հիմնարար սկզբունքներ և ներկայացրինք խաղաղության պայմանագրի տեքստի նախագիծը: Այսպիսով, եթե մենք խաղաղություն չենք ուզում, ինչո՞ւ ենք մենք պատրաստել այս ամենը»,- նշել է Ալիևը:
Այնուհետև նա Հայաստանին մեղադրել է «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտնի բանաձևերը, միջազգային իրավունքը, այդ թվում՝ մարդասիրական նորմերը խախտելով իր հողերը 30 տարի օկուպացիայի տակ պահելու համար»։
«Հիմա Ադրբեջանն է հայտնվել հարվածի տակ․ մեզ մեղադրում են Մակրոնը, Բորելը և նրանց նման մարդիկ»,- բողոքել է Ալիևը։






Բաց մի թողեք
Գալյանը առաջադրվել է ՔՊ խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակում ընդգրկվելու համար
Չիչոյանների ողջ գերդաստանով ծառայում են իշխանություններին, Ժորա Չիչոյանն առաջ կգնա. Լուսանկար
Բաքվում ավարտվել է Ռուբեն Վարդանյանի շինծու գործով «դատավարությունը»