ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Ալեքս տեքստիլ» ընկերության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ թեթև արդյունաբերության՝ տեքստիլ, կարի և նորաձևության տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտական կադրերի պատրաստման ուղղությամբ համագործակցելու մասին:
Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու «Ալեքս տեքստիլ» ընկերության գլխավոր տնօրեն Մարատ Մովսիսյանը։ Ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
Նշենք, որ «Ալեքս տեքստիլը» պատկանում է հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի՝ Լֆիկի ընտանիքին։ Նա իշխանափոխությունից հետո հարմար տեղավորվել է նրանց կողքին՝ պարբերաբար «մուծվելով» նրանց։
Նշենք, որ Կառավարությունը հաճախ արտոնություններ է տալիս Ալեքսանյանների ընկերություններին։ Վերջինը երեկ էր, երբ Կառավարությունն ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «ԱԼԵՔՍ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» ընկերությանը մոտ 2 մլրդ դրամ մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց։


Բաց մի թողեք
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը. Լուսանկար
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարում է․ Հայաստանի դպրոցականները կարող են մեկ տարի անվճար սովորել ԱՄՆ-ում․ ովքեր կարող են դիմել
Ինչու Լիլիթ Մկրտչյանին Արաքսյա Սվաջյանով փոխարինեցին