Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մի քանի թուրք քաղաքացիների ավելացրել է անցանկալի անձանց ցուցակում՝ արգելելով նրանց մուտքը Ադրբեջան, ասվում է արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, հայտնոմ են այդ երկրի ԶԼՄ-ները։
Նշվում է, որ որոշումն ընդունելիս «հաշվի են առնվել տարբեր սոցիալական ցանցերում և ինտերնետային հարթակներում տարածված հայտարարությունները՝ ուղղված Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության, ազգային անվտանգության, սահմանադրական կարգի, ժողովրդի և ղեկավարության դեմ, ինչպես նաև բռնի իշխանափոխության, կրոնական արմատականությամբ պայմանավորված բռնության և կրոնական ատելության ու թշնամանքի հրահրման կոչերը»։
Ըստ որոշման՝ տասնյակ թուրք հայտնի գործիչների մուտքն արգելվել է Ադրբեջանի տարածք։ Նրանց թվում են մասմեդիայի ներկայացուցիչների, գրողներ, տարբեր կուսակցությունների նախագահներ, պատգամավոր, այլ պաշտոնյաներ և գործիչներ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ Ադրբեջանի դեմ թշնամական կոչեր տարածող անձանց դեմ միջոցառումները շարունակվելու են։

Բաց մի թողեք
«Անընդունելի և նույնիսկ հիմար մեկնաբանություններ»․ ո՞ւմ նկատի ունի Մակրոնը
Ֆրանսիան խոստանում է իրականացնել անվտանգության «լայնածավալ» գործողություն՝ ներգրավելով զինված ուժերին՝ կապված հանգստյան օրերին սպասվող բողոքի ցույցերի հետ
Փարիզում թալանված խանութի տերը՝ հարձակման զոհ. «10 տարվա աշխատանքս ավերված է, երեք օր է՝ չեմ քնել»