Կրիպտոարժույթների ոլորտում գործող կազմակերպությունների և բանկային համակարգի գործունեության կանոնները էապես տարբերվում են։ Այդ պատճառով բանկերը, որոնք ցանկանում են զբաղվել նաև կրիպտոակտիվներով, պարտավոր են ստանալ առանձին լիցենզիա։
Բանկային ունիվերսալ լիցենզիայի առկայությունը ինքնին բավարար չէ կրիպտոոլորտում գործելու համար․ դրա համար անհրաժեշտ է Կենտրոնական բանկի հետ ձևավորել նոր իրավական հարաբերություններ։
Այս մասին փետրվարի 3-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ ընդգծելով, որ այս կարգավորումները մրցակցության հետ կապված խնդիր չեն ստեղծում։
ԿԲ նախագահի խոսքով՝ կրիպտոոլորտում գործող կազմակերպությունների համար հաճախորդների նույնականացման պահանջները լինելու են առավել խիստ։ Կազմակերպությունները պետք է մանրամասնորեն ուսումնասիրեն, թե ովքեր են իրենց հաճախորդները և ինչ աղբյուրներից են գալիս նրանց միջոցները։
Գալստյանը նշել է, որ այս մոտեցումը կստեղծի առավելություններ թափանցիկ և բաց աշխատող ընկերությունների համար՝ թույլ տալով նրանց ապագայում համագործակցել բանկերի և այլ ֆինանսական գործընկերների հետ։
Միևնույն ժամանակ նա չի բացառել, որ նախկինում առանց որևէ նույնականացման կանխիկ միջոցներով կրիպտոարժույթ ձեռք բերած անձինք կարող են բախվել դժվարությունների։ Մասնավորապես, խնդիրներ կարող են առաջանալ այն դեպքերում, երբ անձը չի կարողանա հիմնավորել իր եկամուտների կամ ֆինանսական միջոցների աղբյուրը։






Բաց մի թողեք
Ցուկերբերգը պլանավորում է անշարժ գույք ձեռք բերել «Միլիարդատերերի բունկեր»-ում. Լուսանկար
2025-ին մենք կարողացել ենք հարկ վճարողներին վերադարձնել 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ
Brexit-ի հետ կապված հաշվեհարդարի ժամանակը. Լուսանկարներ