11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Ոստիկանության կրթահամալիրի մոտ խոշոր վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 23-ամյա տղան մաhացել է. Լուսանկար

Այսօր՝ փետրվարի 4-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է Երևանի բնակիչ 23-ամյա Արտյոմ Հ.-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել հունվարի 31-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի հարևանությամբ տեղի ունեցած ավտովթարից հետո որտեղ բախվել էին «Porsche Cayenne», «BYD» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Արտյոմ Հ.-ն «BYD»-ի ուղևորն էր։

Blog Image