11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

ՀՀ առողջապահության նախարարությունը հերքում է թուրքական կայքի լուրը

ՀՀ առողջապահության նախարարությունը ֆեյսբուքյան իր էջում հերքում է տարածել.

«Թուրքական լրատվական կայքերից մեկում հրապարկվել է մի հոդված, որը պարունակում է ստահոդ և մոլորեցնող պնդումներ, թե իբր Հայաստանում նախատեսվում է հղիության արհեստական ընդհատման օրենսդրական արգելքի վերաբերյալ նախագիծ։

Պաշտոնապես հայտնում ենք, որ ապատեղեկատվություն է, որ «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի մասին» օրենքում հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ գործող կարգավորումներում որևէ փոփոխություն չի նախատեսվում։

Օրենսդրական ցանկացած նախաձեռնություն դրվում է հանրային քննարկման և օրենքի ցանկացած նախատեսվող փոփոխությանն ընդառաջ իրականացվում է իրազեկում։

Ուստի, խնդրում ենք չտրվել պրովոկացիաներին:

Blog Image