11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Ուրախությամբ ներկայացնում ենք Դեյվիդ Ալենին․ ԱՄՆ դեսպանությունը տեսանյութ է հրապարակել. Տեսանյութ, Լուսանկար

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը տեսանյութ է հրապարակել և ներկայացրել ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։

«Դեյվիդ Ալենը Հայաստան է ժամանել 2024թ․-ին որպես ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան։

Բարձր գնահատելով հայ ժողովրդի ջերմ, հյուրընկալ ու ընկերական վերաբերմունքը՝ գործերի ժամանակավոր հավատարմատար Ալենը ցանկանում է ավելի լավ ճանաչել այս գեղեցիկ երկիրը, ավելի շատ մարդկանց հետ շփվել ու իր ներդրումն ունենալ առավել անվտանգ, խաղաղ ու բարեկեցիկ ապագա կերտելու մեր ընդհանուր նպատակների կենսագործման ու առաջմղման հարցում»,- ասվում է հաղորդագրության մեջ։