Հպարտ ենք հայտարարելու, որ մեր պետությունները ավարտել են միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունները։
Այս մասին այսօր՝ փետրվարի 9–ին, Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հայտարարության արարողության ժամանակ նշեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Երբ սա արդեն հունի մեջ մտնի, դա ճանապարհ կբացի ամերիկյան և հայկական ընկերությունների համար ապագա ծրագրերի, սկզբնական մոտ 5 միլիարդ դոլար ներդրումների մասին ենք խոսում, հետագայում, երկրորդ փուլում ևս 4 միլիարդ։ Սա փոխշահավետ իրավիճակ է և Հայաստանի համար, և իմ երկրի համար էներգետիկ անվտանգության, էներգետիկ կայունության և նաև ստեղծելու է շատ աշխատատեղեր և ԱՄՆ-ում, և Հայաստանում։
Սա նշանակում է փոքր մոդուլյար ռեակտորներ, այսինքն ամերիկյան տեխնոլոգիաները գալու են այս երկիր։ Կրկնում եմ մեր երկիրը շատ քիչ դեպքերում է այնքան վստահ զգում, որպեսզի կոնկրետ տեխնոլոգիաներ արտահանի այլ երկիր և էլի ի պատիվ ձեր վարչապետի առաջատարության»,–ասաց նա։
Նրա խոսքով մի նոր աշխարհ է բացվելու միջազգային առևտրի, տրանզիտի համար, սա նաև կնպաստի խաղաղության գործընթացին․ «Մենք ոչ թե խաղաղություն ենք ուզում կերտել, այլ ուզում ենք, որ այդ կերտված խաղաղությունը գոյատևի»։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ։
Նախագահը ողջունել է փոխնախագահի այցը՝ ընդգծելով, որ այն արտացոլում է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարձր մակարդակը։
Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը կարևորել է տարածաշրջանում խաղաղության հաստատման փաստը, որում մեծ ավանդ ունի ԱՄՆ նախագահ Թրամփը: Շեշտվել է նաև, որ բարձրաստիճան փոխայցելությունները նպաստում են համագործակցության ընդլայնմանը և երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանը։







Բաց մի թողեք
Ցուկերբերգը պլանավորում է անշարժ գույք ձեռք բերել «Միլիարդատերերի բունկեր»-ում. Լուսանկար
Սևանը կանաչում է, Հայաստանը ողբերգության մեջ է, և մարդիկ չեն գիտակցում՝ յուրաքանչյուրն այդ պրոցեսի մասնակից է. Լուսանկարներ
2025-ին մենք կարողացել ենք հարկ վճարողներին վերադարձնել 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ