Այսօր՝ մայիսի 7-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ճանապարհի Պռոշյանի վարչական տարածքում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Mercedes» մակնիշի ավտոոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում հայտնվել է բաժանարար գոտում տեղադրված երակթե արգելապատնեշների վրա:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Մինչ դեպքի վայր կժամանեին տարածքը սպասարկող ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության աշխատակիցները, ավտոմեքենան մանիպուլյատորի միջոցով տեղափոխվեց:







Բաց մի թողեք
Ցուցարարները երթով շարժվում են դեպի խորհրդարանի շենք
Պատարագի ժամանակ բոլորը ծնկի իջան, բացի Աննա Հակոբյանից և Վահագն Խաչատուրյանից․ Լուսանկար
Ներկա – բացական վերջացավ` գնացին իրենց գործերով, քանի մարդ էր մասնակցում ուխտերթին․ Լուսանկար