Արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Մոլդովական փողոց 29/1 հասցեում գտնվող հատուկ կացարանի բնակիչներից մեկը հոգեկան անհավասարակշիռ վիճակում է և նրան հոգեկան առողջության կենտրոն տեղափոխելու համար խնդրել Է ոստիկան մոտենա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, որոշ ժամանակ հետո ոստիկանության Նոր Նորքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ նշված հասցեում բռնության ենթարկված մի երեխայի «շրթունքի վնասվածքով կապտուկներ մարմնի ու պարանոցի հատվածում» ախտորոշմամբ շտապօգնության խումբը տեղափոխել է «ՈՒիգմոր» բժշկական կենտրոն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են, որ տուժածը Իրաքի քաղաքացի 3-ամյա տղա է, և նույն օրը ժամը 10։00-ի սահմաններում 35-ամյա մայրը հատկացված սենյակում բղավել է երեխայի վրա, որից հետո մի քանի հարվածներ է հասցրել մարմնի տարբեր հատվածներին, ապա մահճակալից գցել է հատակին և քարշ տվել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Բաց մի թողեք
Դիլիջանի համայնքապետարանն՝ ընդդեմ քարոզչական պաստառների
Ես 2 անգամ ձեզ եմ ընտրել, անիծում եմ այդ օրը. դուք եք իմ երեխու մահվան պատճառը. կինը՝ Փաշինյանին. Տեսանյութ
Ռումինիայի նախագահ Դան. ԵՄ հերոսից մինչև MAGA-ի ոճով զրո. Լուսանկար