«Պաշտոնական փաստաթղթերի ուսումնասիրելով «Ժողովուրդ» օրաթերթը բացահայտեց, որ Երևանի քաղաքապետարանը սոցիալական մեդիայում ինքնագովազդ անելու համար բյուջետային միջոցներից 25.5 հազար դոլար գումար է հատկացրել։
Մասնավորապես, Երևանի քաղաքապետարանը «ՊՐՈԴԻՋԻ» ՍՊԸ-ի հետ կնքել է պայմանագիր, որը ուժի մեջ է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 25-ը։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 9 միլիոն 600 հազար դրամ։
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ծառայությունների շրջանակը բավական լայն է․ այն ներառում է Facebook, Instagram և TikTok հարթակներում գովազդների կառավարում և իրականացում։
Ըստ պայմանագրի՝ սահմանվել են նաև հստակ չափորոշիչներ․ ամեն ամիս գովազդային նյութերը պետք է ապահովեն առնվազն 2 միլիոն դիտում (impression), 1 միլիոն 200 հազար հասանելիություն (reach), իսկ TikTok-ում՝ առնվազն 750 հազար դիտում։
Այսինքն՝ Հայաստանի և Երևանի հպարտ հարկատուն և վարձատուն վճարում է Տիգրան Ավինյանի համար հավաքվող սրտիկների և քլիկների համար։

Բաց մի թողեք
Ադրբեջանցիների մեջ էլ լավ մարդիկ կան, ես չեմ ուզում, որ էլ սեւազգեստ մայրեր լինեն. Լուսանկար
Դավիթ Տոնոյանի գործը մոտենում է ավարտական փուլին
ԱԺ նախագահ կընտրեն, վարչապետ ու կառավարության կազմը կորոշի Նիկոլ Փաշինյանը