Ուկրաինայի համար անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրությունը Եվրոպային ներքաշում է Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ. այս մասին հայտարարել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:
Գերատեսչությունում ընդգծել են, որ Ուկրաինային դրոնների մատակարարման ծավալների ավելացումը նախատեսվում է իրականացնել եվրոպական երկրների տարածքում գտնվող ձեռնարկությունների հաշվին:
«Այս որոշումը դիտարկում ենք որպես միտումնավոր քայլ, որը հանգեցնում է ողջ եվրոպական մայրցամաքում ռազմաքաղաքական իրավիճակի կտրուկ սրմանը և այդ երկրների աստիճանական վերածմանը Ուկրաինայի ռազմավարական թիկունքի»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիներից կպահանջվի Ղազախստան մուտքի արտոնագիր
«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը կատարում է ՀՀ-ի հետ կնքված կոնցեսիոն պայմանագրի բոլոր կետերը. Բելոզյորով
Գերմանիայի ծայրահեղ աջերը փոքր արևելյան նահանգը դիտարկում են որպես ազգային իշխանության ցատկահարթակ