Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել է պետական լրատվամիջոցների գործունեությունը կասեցնելու և ոլորտը լայնածավալ բարեփոխելու իր մտադրության մասին։
Մադյարի խոսքով՝ կառավարության ձևավորումից հետո պետական լրատվամիջոցները ժամանակավորապես կդադարեցվեն, որից հետո կվերակազմավորվեն՝ մամուլի ազատությունն ապահովելու նպատակով։ Նա նշել է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում պետական մեդիան «զգալի վնաս է հասցրել» և չի արտացոլել իրական պատկերը։
Վարչապետը նաև խիստ քննադատել է կառավարամետ լրատվամիջոցներին՝ դրանք անվանելով «ստի գործարան» և մեղադրելով անկախության բացակայության մեջ։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս զարգացումների ֆոնին Եվրոպական հանձնաժողովը արդեն կապ է հաստատել Մադյարի հետ՝ կոչ անելով իրականացնել բարեփոխումներ և բարելավել հարաբերությունները Ուկրաինայի հետ։ Նշվում է, որ նման քայլերը կարող են հանգեցնել Եվրամիության կողմից զգալի ֆինանսական միջոցների ազատմանը։

Բաց մի թողեք
Ապրիլի 17-ի աստղագուշակ․ Բարենպաստ պահ է բանակցությունների համար
Վաղարշյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Օդի աղտոտվածության պատկերը Երևանում. Լուսանկար