Մայիսի 6-ին և 7-ին Գեղարունիք մարզպետ Կարեն Սարգսյանը պարգևատրել է մարզպետարանի աշխատակիցներին:
Հրապարակ թերթը գրել է․ 2026 թ. պետական բյուջեով հաստատված ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի 4112 «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» տնտեսագիտական դասակարգման հոդվածով նախատեսված միջոցների հաշվին 2026 թվականի ապրիլ ամսվա ընթաքում հատուկ առաջադրանքները և աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար մարզպետի աշխատակազմի աշխատողներին պարգևատրել», գրված է հրամանում:
Թե քանի աշխատակից և որքան գումարով է պարգևատրվել, նշված չի:
Վաղվանից մարզպետ Կարեն Սարգսյանը կգտնվի արձակուրդում, որ լծվի ՔՊ-ի օգտին ձայներ հավաքելուն:
Նշենք, որ Կարեն Սարգսյանը ՔՊ-ի ցուցակում 74-րդ տեղն է զբաղեցնում: Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն էլ իր օգնական Մաքսիմ Բարսեղյանին պարգևատրել է 50 հազար դրամով: Մաքսիմ Բարսեղյանը ՔՊ –ի ցուցակի 227 համարն է:
Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանն ապրիլ ամսին աշխատակզմի 6 աշխատակիցների պարգևատրել է 790 հազար 589 դրամով: Մարզպետի խորհրդական Արբակ Եղիազարյանին, Սամսոն Սարգսյանին պարգևատրել է՝ 197 հազար 600 դրամով: Մարզպետի օգնական Ռազմիկ Առաքելյանին՝ 187հազար 200 դրամով: Մարզպետի օգնական Թամարա Շառոյանին՝ 56 հազար 160 դրամով:
Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, հիշեցնենք, ՔՊ-ի ընտրական ցուցակում զբաղեցնում է 63-րդ տեղը:

Բաց մի թողեք
Խաղամոլության դեմ նախագիծը՝ կանաչ լույս սև շուկայի համար
«Ժամկետնանց» ձայնագրություններ՝ գաղտնալսումների տեսքով
Հասմիկ Հակոբյանի «ուղիղ Ադրբեջանից» ցորենի ներկրման պնդումը սխալ է