Հայաստանի ընդդիմությունը, որքան էլ «մեղմ» բնորոշումներ ընտրի, սկզբունքորեն Ադրբեջանի հետ նախաստորագրված պայմանագիրը մերժում է։ Մի թևը համարում է, որ խաղաղությունը պետք է «ուժեղ» լինի, մյուսը պնդում, որ «առանց երաշխավորի դա մեկ մարդուց, տվյալ դեպքում Ադրբեջանի նախագահից կախված խաղաղություն» է։
Ներքաղաքական փուլի տրամաբանությամբ նրանք «ճիշտ» են, մրցակցությունը իշխանության հետ կամ նրա դեմ է, ուստի «բոլոր միջոցներն արդարացված» են։ Բայց կոնկրետ այս՝ Ադրբեջանի հետ նախաստորագրված պայմանագրի, դեպքում իրավիճակը չափազանց «նուրբ» է։
Խնդիրն այն է, որ «անարժանապատիվ խաղաղության» դեմ հանդես են գալիս նույն կամ գրեթե նույն քաղաքական ուժերը, որ 2022-2023 թվականներին Ստեփանակերտում մերժել են ԼՂ կարգավիճակի հարցում նշաձող իջեցնելու և Ադրբեջանի հետ Արցախի հայ բնակչության անվտանգության և իրավունքների երաշխիքներ համաձայնեցնելու առաջարկությունը, ձևավորել «Արցախի դիմադրության և զարգացման ճակատ» և հռչակել «Արցախը Սարդարապատ» է կարգախոս։
Ոչ ոք հետադարձ հայացքով չի կարող պնդել, որ եթե Ստեփանակերտը Բաքվի հետ երկխոսության գնար, ապա Արցախը կմնար հայաբնակ։ Բայց երբ Ադրբեջանը միջազգային կառույցներին ներկայանում է որպես «Ղարաբաղի հայ բնակչության վերաինտեգրման ծրագրի հեղինակ», իսկ Արցախի ղեկավարությանը՝ «կամավոր Հայաստան տեղափոխվելու որոշում կայացնող»,- մեր հակափաստարկները «համոզիչ չեն հնչում»։
Հայաստանի ընդդիմությունը, իհարկե, «Սարդարապատի քարոզչություն» չի տանում։ Բայց Սամվել Կարապետյանը, որ ամենաբարձր վարկանիշ ունեցող ընդդիմադիր գործիչն է, մամուլի ասուլին հավաստիացրել է, որ «հողերը վերադարձվելու» են։ Ե՞րբ, ինչպե՞ս,- դա արդեն էական չէ։ Կարևոր է, որ նա այդ մասին հայտարարում է, որպեսզի հանրային հակաիշխանական տրամադրություններ գեներացնի։
Ի՞նչ համախմբում կապահովի այդ «խոստումը»՝ արդեն ներքաղաքական խնդիր չէ։ Եվրախորհրդարանի վերջին բանաձեւից, Երևանում Ֆրանսիայի նախագահի և արտաքին գործերի նախարարի որոշ հայտարարություններից հետո Բաքվի կեցվածքում «վերադարձը կոշտ հռետորաբանության նոտաների» նկատելի է, ինչպես ասում են՝ անգամ անզեն աչքով։ Դրան նպաստում է նաև միջազգային տուրբուլենտությունը, որ «ծեծում է մեր ափերը»։
Այս իրավիճակում, երևի, թե իշխանությունը, թե ընդդիմությունը հարկադրված պիտի լինի իրողության հետ համակերպվել, որևէ ֆորս-մաժոր հաղթահարելու Ադրբեջանի հնարավորությունները անհամեմատ մեծ են, եթե չասվի, որ դա կարող է նրա համար «պահանջված լինել»։

Բաց մի թողեք
Սաակաշվիլին վարչապետ նշանակվի, ապա իր կոշտ մեթոդներով արագ «եղունգի տակ կճզմի» կրիմինալը և լկտիացած «գործարարներին»
Չե՞ք ամաչում, ամոթ չէ՞․ Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը
Դուք հիմա թղթի վրա ջնջում եք մի բան, որը հնարավոր չէ ջնջել իրական հողի վրա