Նիկոլ Փաշինյանի կադրերը մեկը մյուսից անհաջող, մեկը մյուսից ոչ պրոֆեսիոնալ ու ստորաքարշ են: Երբեւէ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյայի փաղանգն այսքան վատը չի եղել եւ այսքան գորշ:
Հրապարակ թերթը գրել է․ Նույնիսկ բանն այն չէ, որ նրանք պատրաստ են իրենց նշանակողի ամենաապօրինի հրահանգները կատարել եւ նրա ամենախայտառակ ապօրինությունների վրա աչք փակել: Նրանք իրենց պաշտոնների արժեքն ու պատասխանատվությունը չեն գիտակցում․ նրանք՝ բոլորը, «Նիկոլի աշխատողներն» են:
Երբ Փաշինյանն իր օգնական Աննա Վարդապետյանին նշանակում էր ՀՀ գլխավոր դատախազ, աղմուկ բարձրացավ, քննադատեցին: Բայց ես կարծում էի, որ օգնականի կենսագրությունը չէ խնդիրը` գուցե երիտասարդ կինը հաղթահարի օգնականի կոմպլեքսն ու կայանա իր պաշտոնում:
Նման օրինակներ եղել են, երբ մարդը կայացել է պաշտոնում եւ ապացուցել, որ իր նշանակման առիթով եղած հոռետեսությունն ավելորդ էր: Սակայն ժամանակն անցավ, եւ մենք հասկացանք, որ դատախազը շարունակում է որպես վարչապետի օգնական աշխատել, դրան գումարվեցին ոչ մի բանի առաջ կանգ չառնելու, ամենաանթույլատրելի հրահանգները կատարելու ջերմեռանդությունն ու դաժանությունը: Եվ բախվեցինք մի իրականության հետ, որ իրավապահ մարմինները դարձան մահակ` չափն անցած իշխանության ձեռքում:
Գլխավոր դատախազ տիկինը, իհարկե, անխելք չէ, ոչ էլ՝ անգրագետ, պարզապես չի գիտակցում իր առաքելությունը: Այս էլ որերորդ անգամ նա իր ելույթներում մի արտահայտություն է հնչեցնում, թե դատախազը պետք է կարողանա «ոչ» ասել, ինչը նշանակում է, որ նրան թիմակիցները հեղեղում են խնդրանքներով:
Եվ նա անգամ չի գիտակցում, որ դատախազի գլխավոր որակը «ոչ» ասելու ունակությունը չէ, այլ՝ օրենքին ծառայելը, որ անմեղ մարդիկ չհայտնվեն բանտում, մեղավորներն` ազատության մեջ:

Բաց մի թողեք
Բացահայտելով անվճար դեղորայքի «կտերը»
Մակրոնի այցը Գյումրի սկանդալով է ուղեկցվել
Ինչու են միավորում մանկատներն ու խնամքի հաստատությունները