Որոշ տեղեկություններով՝ իշխանությունը վերջերս ռուսախոս ֆեյքեր է բուծել, որոնք ակտիվ մեկնաբանություններ են գրում Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի լայվերի, տեսանյութերի տակ՝ իրենց աջակցությունը հայտնելով ՔՊ-ին եւ հատկապես՝ Փաշինյանին:
Հրապարակ թերթը գրել է․ Նրանք նաեւ հավաստիացնում են, թե հունիսի 7-ին իբր Ռուսաստանից հատուկ գալու են՝ ՔՊ-ին ընտրելու։
Այս «հանճարեղ» գաղափարն իշխանության քարոզիչների գլխում հղացել է մի քանի պատճառով․ նախ՝ որ ցույց տան, թե հայ-ռուսական լարված հարաբերություններն ամենեւին չեն արտացոլում ռուսաստանաբնակ հայերի՝ ՀՀ իշխանությունների նկատմամբ վերաբերմունքը, որ նրանք անհանգստացած չեն, շարունակում են «սիրել եւ երկրպագել» Նիկոլ Փաշինյանին, ու Պուտին – Փաշինյան հարաբերությունները ոչ մի խնդիր չեն կարող ստեղծել մեր հայրենակիցների համար: Եվ երկրորդ. տպավորություն գործեն, թե ՌԴ-ում ապրողներին եթե անգամ որոշ ընդդիմադիրներ Հայաստան բերեն, միեւնույն է` նրանք գալու են ու ՔՊ-ի օգտին քվեարկեն։
Մինչդեռ ընդամենը շաբաթներ առաջ իշխանության ներկայացուցիչները սպառնում էին, թե հենց օդանավակայանում կձերբակալեն Հայաստան եկողներին, որոնք գալիս են ընդդիմության օգտին քվեարկելու։

Բաց մի թողեք
Երբ ՀՀ քաղաքացիները առանց վիզայի տոմս կառնեն և կգնան Եվրոպա. իրականում ինչու են փոխվում անձնագրերը
Ոչ մեկն այն ժամանակ չէր ասում` «գլուխդ պատին կտաս», բայց վարչապետ չես դառնա
Հռոմի ստատուտի վավերացման միակ արդյունքը ՌԴ-ի հետ հարաբերությունների վատթարացումն էր